Рубрика: Հայոց լեզու

Ամպոտ կոշիկի ու արևոտ պայուսակի արկածները

Կար չկար մի ամպոտ կոշիկ ու մի արևոտ պայուսակ կար: Ամպոտ կոշիկը շատ չարաճճի էր, իսկ արևոտ պայուսակը՝ շատ համբերատար: Ամեն անգամ , երբ արևոտ պայուսակը դուրս էր գալիս զբոսանքի, ամպոտ կոշիկը գալիս ու ծածկում էր նրան: Արևոտ պայուսակը զգուշացրեց, որ էլ նման բան չանի, բայց չարաճճի ամպոտ կոշիկը չլսեց նրան: Ստիպված արևոտ պայուսակը կանչեց իր ընկեր՝ քամոտ գուլպային: Քամոտ գուլպան եկավ , մի լավ ուռած տռզած ու իր ամբողջ ուժով փչեց ամպոտ կոշիկի վրա: Ամպոտ կոշիկը թռավ հեռու, շա՛տ հեռու: Քամոտ գուլպան ճիշտ է նիհարեց, բայց ուրախ էր , որ ընկերոջն օգնեց: Արևոտ պայուսակն էլ դուրս եկավ ու գեղեցիկ ժպտաց աշխարհին:

Оставьте комментарий